Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ «աղքատներին թանկացումը չի անհանգստացնում, քանի որ կարտոֆիլ ուտողը միս չի էլ գնում» արտահայտությունը շարունակում է մնալ լրագրողների և քաղհասարակության ուշադրության կենտրնում:
Ազգային ժողովում այսօր լրագրողների հարցին՝ պատգամավորն արդյոք կարտոֆիլ ուտո՞ւմ է՝ Հարությունյանը պատասխանեց. «Իմիջիայլոց, կարտոֆիլ՝ լավ էլ ուտում եմ: Դուք ձեզ տեսեք»:
Հարցին՝ իսկ ինչի՞ միս է պատգամավորը նախընտրում, վերջինս չպատասխանեց, լրագրողներին խորհուրդ տալով զավեշտի չվերածել խոսակցությունը:
Խոսրով Հարությունյանը հրաժարվեց պատասխանել նաև դիտարկմանն՝ ինչպես է վերջինս վերաբերվում իր դեմ սկսված բողոքի ակցիային և իր հրաժարականի պահանջին: