ՀՀ քննչական կոմիտեում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։


Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Դիպլոմների հետ միասին քննիչների 25 թեկնածուներն ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի նշանակվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները և այսօրվանից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։ Նրանց թվում էր նաև ապրիլյան պատերազմի մասնակից՝ Գագիկ Հովհաննիսյանը, ով ծառայությունը կիրականացնի ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում՝ քննիչի պաշտոնում։


«Քննչական կոմիտեում ձևավորվել է բարի ավանդույթ, երբ շրջանավարտներնավարտական դիպլոմների հետ միասին ստանում են նաև աշխատանքինշանակման մասին հրամանները: Արձագանքը դրական է, աշխատանքիընդունման այս ընթացակարգը դրական միջավայր է ստեղծում մեր կառույցիշուրջ։ Այս երեք տարիների ընթացքում հաջողվել է ձևավորել այն մթնոլորտը, որ Քննչական կոմիտեում աշխատանքի ընդունվելիս, պաշտոններինշանակվելիս, կոչումներ ստանալիս կոռուպցիոն դրսևորումները բացառվումեն»,- շնորհավորելով նորանշանակ քննիչներին՝ ասել է ՀՀ քննչական կոմիտեինախագահ Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ շրջանավարտների աշխատանքի նշանակման ձևավորված ընթացակարգը հետագայում ևս պահպանվելու է։


«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով Արդարադատության ակադեմիային է վերապահված քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը: Քննիչների թեկնածուների ուսուցման ընդհանուր տևողությունը սահմանված է շուրջ ութ ամիս (առաջին խումբ՝ 2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը)՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Մասնագիտական պատրաստումն իրականացվում է առկա ուսուցմամբ՝ լսարանային ուսուցման և փորձաշրջանի եղանակներով: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը սահմանվում է 1670 ակադեմիական ժամ:


Ծանուցում.


ՀՀ քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանում դիպլոմավորված մասնագետի բարձրագույնիրավաբանական կրթություն ստացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով


անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամպահեստազորի սպա է.
տիրապետում է հայերենին.


չունի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է ՀայաստանիՀանրապետության կառավարությունը):


Նշանակումները կատարվում են ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակից, որը համալրելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովըտարին մեկ անգամ, որպես կանոն յուրաքանչյուր տարվա հունվարին, հայտարարում է որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունմանժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:
Գրավոր քննության արդյունքում դրական միավորներ ստացած անձինք ուսումնառության ծրագիր