Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի վրա գործող CPS բենզալցակայանի աշխատակից, Երևան քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 20-ամյա Լևոն Գաբրիելյանին հրազենային վնասվածք պատճառելու փաստով։ Նույն օրը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են կասկածյալի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Նորքի 2-րդ փողոցի բնակիչ՝ 28-ամյա Երջանիկ Գրիգորյանն է, ով վիճաբանության մեջ է մտել բենզալցակայանի աշխատակցի հետ, այնուհետև իր մոտ պահվող դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակել է Լ. Գաբրիելյանի ոտնաթաթին։
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հորեղբոր տղան է, իսկ նշված բենզալցակայանը պատկանում է Գոռ Ալոյանին, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուր՝ shamshyan.com