Պոլսո Հայոց պատրիարքարանի պատվիրակությունը՝ պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ այցելել է Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի ընտանիքին: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի մամլո դիվանը:
Պատրիարքարանի ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել նախկին վարչապետի ընտանիքի անդամներին՝ Մեսութ Յըլմազի որդու՝ Յավուզ Յըլմազի մահվան առնչությամբ:
Վարչապետի ընտանիքին այցելած պատվիրակության կազմում է եղել նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդին՝ Յավուզ Յըլմազը դեկտեմբերի 15-ին տանը սպանված էր գտնվել:Ենթադրվում է, որ 38-ամյա Յավուզ Յըլմազն ինքնասպանություն է գործել: Նրան հայտնաբերել են անկողնում՝ գլխի վրա հրազենային վնասվածքով: