Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 2-ին կժամանի Ստամբուլ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

 

Բեքչյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլ գալուց առաջ գրավոր տեղեկություն է տրամադրելու Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, ում իր բացակայության օրոք նշանակել էր որպես իր փոխանորդ:

 

«Ժամանակ» օրաթերթը պատրիարքական աղբյուրներից ճշտել է, որ Բեքչյանն էլեկտրոնային նամակի միջոցով երկտող է ուղարկել երկու սրբազաններին, որում հայտնել է իր ժամանելու մասին: Միևնույն ժամանակ ընտրյալ տեղապահը խնդրել է, որ պատրիարքարանում իր համար ննջարան ու գրասենյակ հատկացվի: