Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը:

 

Հունիսի 15-ին Աթեշյանը կմեկնի Ռուսաստան, ինչից հետո կժամանի Հայաստան' մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի' հայաստանյան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին: