Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը օգոստոսի 19-ին Անկարայում մասնակցել է նախագահական Չանքայա պալատում Աբդուլլահ Գյուլի հրավիրած հրաժեշտի ընդունելությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից, արարողության ընթացքում Արամ արքեպիկոպոս Աթեշյանը Գյուլին հաջողություն է մաղթել նրա հետագա գործունեության մեջ:
Նույն օրը' երեկոյան, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդը վերադարձել է Ստամբուլ:
Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլն օգոստոսի 19-ին հրաժեշտի երեկո էր կազմակերպել Չանքայա նախագահական պալատում: Գյուլի նախագահական լիազորությունները պաշտոնապես կավարտվեն օգոստոսի 28-ին, երբ Թուրքիայի նախագահի պաշտոնը կստանձնի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս օգոստոսի 10-ին կայացած ընտրություններում հավաքել էր ձայների գերակշիռ մեծամասնությունը' առաջին փուլով ընտրվելով Թուրքիայի նախագահ: