Պոլսահայ համայնքը կորցրեց իր ամենահայտնի հոգևոր առաջնորդներից արքեպիսկոպոս Շահան Սըվաճյանին։
Նա մահացել է Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում, 87 տարեկանում։
Շահան արքեպիսկոպոս Սըվաճյանը ծնվել է 1926թ. սեպտեմբերի 15-ին, Կ.Պոլսում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա ուսումը շարունակել է Երուսաղեմում:
1951թ. Հալեպի առաջնորդ Տ. Զարեհ եպս. Փայասյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:
1954թ. Երուսաղեմի պատրիարք Տ. Եղիշե արքեպս. Տերտերյանի ձեռամբ ձեռնադրվել է աբեղա: Դասավանդել է Երուսաղեմի Ս. Թարգմանչաց վարժարանում, ապա իբրև հոգեւոր հովիվ ծառայել է Հայֆայում և Յաֆայում (Յուպպե):
1957թ. մարտի 20-ին Կ. Պոլսի Գարեգին Խաչատուրյան պատրիարքի հրավերով եկել է Պոլիս և նշանակվել Սբ Խաչ Դպրեվանքի փոխտեսուչ, ապա' տեսուչ:
1963թ. հրաժարվել է տեսուչի պաշտոնից և 23 տարի շարունակ հայոց լեզու, կրոն և բարոյագիտություն է դասավանդել Գատըգյուղի և Ֆիրեգյուղի ազգային վարժարաններում:
1961թ. Երուսաղեմի Եղիշե պատրիարքի կողմից ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան:
1966թ., ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի՝ ձեռնադրվել է եպիսկոպոս:
1991թ. ստացել է արքության պատիվ:
Նա շարունակում էր իր ծառայությունը Պոլսում՝ իբրև պատրիարքական փոխանորդ։