Ինչպես գրում է rusarminfo.ru-ն, ավարտվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողԴմիտրի Յալպաևի սպանության գործի հետաքննությունը: Գործով մեղադրյալ Արման Ջանջուղազյանն իրեն հայտարարել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման համախոհ:

Մեղադրական եզրակացությամբ՝ անձը չպարզված հանցակիցների աջակցությամբ, 2017-ի ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ին, Ստեփանավան քաղաքի բնակիչը կրոնական ֆանատիզմի շարժառիթով Յալպաևին դանակով մահացու հարվածներ է հասցրել:

 

Քրեական գործը փոխանցվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին, Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ:Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել և կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):