Երեխաների հարցերով ՄԱԿ-ի գործակալության՝ Unicef-ի տվյալներով՝ տարին հակամարտությունների խաչմերուկներում հայտնված երեխաների համար «սոսկալի» էր։
2017 թվականի իր հաշվետվությունում կազմակերպությունը հայտնում է երեխաների համար ցնցող մասշտաբների հասնող վնասի մասին։
Օրինակ, ռազմատենչ «Բոկո Հարամ» իսլամիստական խումբը Նիգերիայի հյուսիս-արևելքում և Կամերունում ստիպել է 135 երեխաների մասնակցել մահապարտների ահաբեկչություններին։ Դա հնգակի ավելի է 2016 թվականի ցուցանիշից։
Եմենում, որտեղ առնվազն 5000 երեխաներ են զոհվել մոտ 3 տարի մոլեգնող քաղաքացիական պատերազմի ընթացքում, ավելի քան 11 մլն երեխաներ ներկայում մարդասիրական օգնության կարիք ունեն։ Ավելի քան 1.8 միլիոնը տառապում է թերսնուցումից, մոտ 385 հազարը հյուծված է և հայտնվել է մահվան շեմին։
Աշխարհի հակամարտությունների գոտիներում երեխաները տարվա ընթացքում ենթարկվել են ցնցող մասշտաբների հասնող հարձակումների, հայտնում է Unicef-ը՝ հավելելով, որ հակամարտող կողմերն ակնհայտորեն խախտում են միջազգային օրենքները, որոնք ուղղված են ամենախոցելիների պաշտպանությանը։
Unicef-ը հայտնել է, որ երեխաները հարձակման են ենթարկվում վայրերում, որտեղ պետք է իրենց անվտանգ զգան, ներառյալ տներում, դպրոցներում, խաղահրապարակներում։