Ճապոնիայում նշել են պետական տոներից մեկը՝ Չափահասության օրը: Այն նվիրված է այն պատանիներին ու աղջիկներին, որոնց 20 տարին լրացել է վերջին մեկ տարում:
Այս տարի, Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարության տվյալներով, երկրում նոր չափահասների աճի մակարդակը տարվա ընթացքում չի փոխվել եւ կազմել է 1,23 մլն մարդ:
Ճապոնացիների մեծամասնությունը տոնը նշում է ձմեռային վառ կիմոնոներով՝ երկար, գրեթե մինչեւ գետին հասնող թեւքերով: Հագուստը զարդարում են շքեղ հանգույցով կապված «օբի» գոտին եւ խավոտ դնովի մորթե օձիքը: Ոտքերին լաքապատ հողաթափեր են («ձորի»), ձեռքներին՝ պստլիկ պայուսակ:
Ճապոնիայում Չափահասության տարիքը՝ 20 տարեկանը, սահմանվել է 1876 թվականին: Այդ կապակցությամբ պետական տոնը մտցվել է 1948 թվականին: Չափահասության տարիքի հասնելու կապակցությամբ տարբեր արարողություններ անցկացնելու ավանդույթները երկրում գոյություն ունեն վաղ միջնադարից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: