Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր տեղի է ունենում «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամների դատական նիստը: Նիստի ընդմիջմանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Սասնա Ծռերի» համախոհները՝ պահանջելով կատարել ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող, դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները, և նրանց տեղափոխել իրենց ցանկացած քրեակատարողական հիմնարկները:

Ակցիայի մասնակիցները փակել էին Արշակունյանց պողոտայի երթևեկելի հատվածը, իսկ ոստիկաններն ուժով փորձում էին բացել ճանապարհը, որի արդյունքում բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև:

 

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ևս հայտարարել է, որ բողոքի ակցիա են սկսում՝ ի պաշտպանություն հացադուլավորների: