ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը' ո ր ո շ ու մ ե մ. Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ' ազատելով նրան Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ այս պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Նա ազատվել էր աշխատանքից Պնախարար Վիգեն Սարգսյանի հորդորով: