Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փետրվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 56-ամյա Գագիկ Առուշանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 34 AT 603 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի եզրին:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարաները: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում