Բրիտանական Daily Mail հրատարակությունը հոդված Է նվիրել Ռուսաստանի կենտրոնական մասում ձյան տեղումներին: Ռեկորդային տեղումների մասին նյութն ուղեկցվում Է Ռուսաստանի ձյունածածկ մայրաքաղաքից լուսանկարներով եւ տեսագրություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Օգտատերերը տեսածից իրենց տպավորություններն ակտիվորեն հայտնել են մեկնաբանություններում: Այսպես, շատերն իրավիճակը համեմատել են իրենց երկրի հետ:

«Հակառակ ամեն ինչի՝ բոլորը գնում են աշխատանքի՝ կարծես ոչինչ չի պատահել: Մեծ Բրիտանիայում ձյունը կաթվածահար Է անում բոլոր աշխատանքները»,- գրում Է Virginia M-ն:

«Առայժմ նրանց մոտ ավելի քիչ թռիչքներ են չեղարկել, քան Մեծ Բրիտանիայում ոչ մեծ ձյունատեղման ժամանակ: Պատկերացրեք՝ ինչ քաոս կսկսվեր մեզ մոտ»,- նշում Է Stephen-ը:

«Իսկական ձնե Արմեգեդոն»,- գրում Է coolcat9-ը:

Փետրվարի 3 – 4-ը ձյան սաստիկ տեղումներ եւ սառցային անձրեւ են մոլեգնել Մոսկվայի տարածաշրջանում: Օդերեւութաբանների խոսքով՝ նման ձնատեղումներ են լինում հարյուր տարին մեկ անգամ: Ըստ Մոսկվայի իշխանությունների հաղորդումների՝ քաղաքում փետրվարի 3-ի առավոտվանից տեղացել Է ավելի քան 38 սանտիմետր ձյուն, ինչը կազմում Է տեղումների ամսական նորմայի ավելի քան 100 տոկոսը: Տապալված ծառերի թիվը գերազանցել Է երկու հազարը: Մեկ օրում Մոսկվայի փողոցներից դուրս Է բերվել 1,2 մլն խորանարդ մետ ձյուն: Հայտնի Է մեկ զոհվածի եւ մի քան տուժածների մասին: