Դաղստանի Կիզլյար քաղաքում Բարեկենդանի տոնակատարության ժամանակ տեղի է ունեցել մասնակիցների դեմ ուղղված զանգվածային հրաձգություն։ Զոհերի թվում կա նաև մեկ հայ՝ Նադեժդա Թերլիյանը:Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ զոհվել է 5, վիրավորվել՝ 5 մարդ, որից 2-ը՝ իրավապահներ։ Հրաձիգը 22-ամյա Հալիլ Հալիլովն էր, որը ներառված է եղել ԴԱԻՇ-ի շարքերում: Նա Դաղստանի Ցունտինի շրջանի Կիդերո գյուղի բնակիչ է:
Գեորգի Անհաղթի տաճարի մոտ հրաձգությունն իրականացրել է 22-ամյա Հալիլ Հալիլովը, որը ներառված է եղել ԴԱԻՇ-ի՝ այսպես կոչված «քնած բջջում»։ Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ալլահ աքբար» ճիչերի ներքո կոտորածն իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն համարում ահաբեկչություն։ Գործ է հարուցվել սպանության և իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ մահափորձի հոդվածներով։
Հրաձիգը Դաղստանի Ցունտինի շրջանի Կիդերո գյուղի բնակիչ է։