«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության տարածքում հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 35, ոստիկանության 6 աշխատակից և փրկարար ծառայության 10 հրշեջ-փրկարար:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի մասնաճյուղի փոխտնօրենից տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է: