Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան) նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սմբատյանն ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:
ՀՀ Նախագահը ստորագրել է նաև հրամանագիր Արմեն Մելքոնյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին: