Թրեյդեր Վահրամ Մխիթարյանն արդեն երկու տարի է՝ ինչ զբաղվում է իր նախընտրած գործով՝ մայնինգի առքուվաճառքով (mining-արդյունահանում/արտադրություն)։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Վահրամը՝ ընդգծելով, որ վստահ է՝ այս ոլորտը Հայաստանում ունի զարգացման լայն հեռանկար․ «Ես անհատ եմ, որևէ կազմակերպության մեջ ներգրավված չեմ որպես թրեյդեր՝ օնլայն փողի առքուվաճառքով զբաղվող: Ես ցանկանում եմ, սակայն, իմ գործունեության ոլորտն ընդլայնել, գտնել մարդկանց, ովքեր կհավատան այս հեղափոխական ոլորտին՝ ինձ հետ դառնալով գործընկեր»,- ասաց Մխիթարյանը։
Խոսեով բիթքոինի մայնինգի մասին՝ Մխիթարյանը նկատեց, որ բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաների մասին խոսելիս, հստակ պետք է տարանջատել երկու հանգամանք՝ մայնինգն ու թրեյդերությունը, որով էլ զբաղվում է ինքը․ «Բիթքոինի մայնինգն իրենից ներկայացնում է մաթեմատիկական բարդ խնդիր, որի համար շատ կարևոր է ունենալ հզոր համակարգչային տեխնիկա, ինչը մայնինգով զբաղվել ցանկացող շատ մարդկանց համար շարունակում է խնդիր մնալ»,-ասաց Մխիթարյանը։
Անդրադառնալով հզոր համակարգիչներ ներկրելու և բիթոքին և բլոկչեին տեխնոլոգիաների զարգացման համար գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից 2 մլրդ դոլարի ներդրմանը, Մխիթարյանը նկատեց․ «Շատ լավ և ճիշտ նախաձեռնություն է։ Գագիկ Ծառուկյանի այս ներդրումը կնպաստի այս հեղափոխական գաղափարի տարածմանը։ Մյուս կողմից, կրիպտոարժույթի արտադրության հարցում կբարձրանա Հայաստանի միջազգային հեղինակությունը, չէ՞ որ աշխարհի շատ երկրներում, որոնցից մեկն էլ մեզ հետ նույն ԵԱՏՄ անդամ Բելառուսն է, ազգային արժույթին զուգահեռ՝ լայն կիրառում են նաև կրիպտո՝ օնայն արժույթը»,- նշեց Վահրամ Մխիթարյանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի՝ այս ոլորտում արված ներդրումը կարող է խթան հանդիսանալ և Հայաստան բերել նոր ներդողների։