ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում ունեցած իր ելույթում նշեց, որ այսօր կա բացառիկ հնարավորություն՝ նախկին նախագահ և վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարցրեր ուղղելու․ «Մենք ունենք իրավիճակ, երբ կարող ենք թիվ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ կատարվում է, որովհետև՝ ում ինչ ցույց ենք տալիս, ասում են՝ մենք կապ չունենք և ցույց են տալիս Ձեր նկարը»,-ասաց Մարուքյանը՝ խնդրելով Սերժ Սարգսյանին՝ այլևս բարեփոխում չանել, որովհետև ինչքան լավ բան ուզում է անել՝ ռեգրեսիա է ստացվում․ «Ձեր Առողջապահության նախարարն ամեն օր մտածում է, որ մարդկանց համար անհարմար լինի, Ձեր Տրանսպորտի նախարարն ամեն օր մտածում է, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը աջ ղեկն է։ Ես չեմ հասկանում՝ Դուք որտեղի՞ց եք գտնում այդ մարդկանց»,-վարչապետի թեկնածուին ասաց Մարուքյանը՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանի կառավարմամբ որևէ բան այս երկրում չի փոխվելու։
Մարուքյանը Սերժ Սարգսյանին հրավիրեց «Լուսավոր Հայաստան» և նշեց, որ այսուհետ ամեն հարցի համար պատասխանատվություն է կրելու Սերժ Սարգսյանը․ «Մեկի քթից արյուն եկավ՝ Դուք եք պատասխան տալու»։