«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյանն այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ծեծի է ենթարկվել:
Նա ձախ քունք- ծոծորակային հատվածում փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել:
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժամնունքի վարիչ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ կյանքին վտանգ չի սպառնում, բայց դեռ 6-7 ժամ պետք է մնա հիվանդանոցում:
Տիրայր Մուրադյանը պատմել է, որ ծեծից առաջ ֆիքսել է երկու անձի դեմքեր, որոնք իրենց չեն պահել որպես հավաքի մասնակից. «Անընդհատ մարդկանց հեռախոսով պատմում էին, թե ինչ էին տեսնում: Դեմքերը ֆիքսելուց հետո քաղաքացիական հագուստով անձինք դիմել են փախուստի: Այնուհետեւ շատ չանցած՝ մոտեցել նրան եւ հարցրել, թե «խի ես նկարում»: Ծեծի ենթարկելուց հետո դիմել են փախուստի:
Լուսանկարը՝ tert.am-ի: