Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 29-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևին։

Ինչպես  տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դմիտրի Մեդոևը կրկին շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳՆ ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ մասնագիտական ծրագրերի  իրականացման գործում։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2001 թ. Արցախի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Համագործակցության և խորհրդատվությունների մասին» արձանագրության շրջանակներում փոխգործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիները։