Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ելք» դաշինքի անդամ մյուս քաղաքական ուժերի` «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համագործակցությունը շարունակելու մասին հարցին:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ձևաչափով է շարունակվելու համագործակցությունը «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ, պատասխանեց. «Ես ասել եմ, որ մեր հիմնական խնդիրը լինելու է համերաշխության և համաձայնության մթնոլորտի ստեղծումը: Եվ այս նպատակը մեզ կուղեկցի բոլոր գործողություններում»: