ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի ինքնազգացողությունը լավ է: Այս մասին նա հայտնեց, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Մենք շարունակում ենք մեկուսացած մնալ վարչապետի կեցավայրում: Մեր բոլորի ինքնազգացողությունը լավ է: Ընտանիքի հինգ անդամներից որևէ մեկը չունի վառ արտահայտված ախտանշան»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ իր աշխատանքային գրաֆիկից դուրս են մնացել միայն ընդունելությունները:
Հիշեցնենք, որ ժ հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել: