Հայաստանի ոստիկանությունը կեսգիշերն անց հատուկ գործողություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մի քանի օբյեկտներում՝ որոնելով նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին։ Գործողություններ են եղել Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» կազինոյում ևս։
«Առաջին լրատվականի» տեղեկություններով, ոստիկաններն ահազանգ են ստացել, որ Ծառուկյանն ու թիմակիցները դաժան ծեծի են ենթարկել մի տղամարդու, ընդհուպ կոտրել նրա մատները։
Ոստիկանական գործողություններից հետո Էդուարդ Բաբայանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրան ձերբակալել են մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոստացան պաշտոնական հաղորդագրությունը տարածել քիչ ուշ։