ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային ժամանակացույցով մոտ ժամանակներս նախատեսված չէ հանդիպում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան«Նախարարի ժամանակացույցով նման հանդիպում չկա: Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է նա։

 

Զախարովան հավելել է, որ ՌԴ ԱԳ-ն Հայաստանի իրենց գործընկեր գերատեսչության հետ պահում են սերտ շփումը տարբեր մակարդակներով ու ձևաչափերով: