Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) շուտով վերանորոգման լայնածավալ աշխատանքներ կսկսվեն:
Մի քանի տասնամյակ չվերանորոգված և անմխիթար պայմաններում գտնվող երկու բաժանմունքները ներկայում ստորև ներկայացված վիճակում են։
«ՀԱՊԱԿ նոր ղեկավարության ջանքերով սկսված վերանորոգման արդյունքում շատ շուտով կունենանք բժշկական օգնության և սպասարկման հոգեբուժական ստացիոնար բժշկական օգնության պահանջներին համապատասխան և հարմարավետ բաժանմունքներ։
Նոր Հայաստանում հոգեբուժությունն ավելի նորովի ներկայացված է լինելու»,-վստահեցնում են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից: