Ինչպես հայտնել էինք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել ծառայողական պարտականությունների կատարմանը։

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ օգոստոսի 4-ին  Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր աշխատանքային պարտականություններին և նաև հավելել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանել իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը, քանի որ այն կարող է վնասել իր երկրի իմիջին։

 

«Պաշտոնական տեղեկատվություն քննության ընթացքի մասին ՀԱՊԿ-ի քարտուղարությունում չկա։ Գլխավոր քարտուղարը կարծում է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Այս հարցի վերաբերյալ նա որևէ այլ մեկնաբանություններ չի տա, քանի որ այդ կերպ նա կարող է վնասել իր երկրի իմիջին», - ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը։