Ֆրանսիական ինքնագնաց հրետանային 155 միլիմետրանոց համակարգերի (SPG) CAESAR մատակարարումը Հայաստանին վտանգում է իրավիճակը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետը մեկնաբանել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև CAESAR-ի խմբաքանակ ձեռք բերելու գործարքը։ Նրա կարծիքով, աշխարհում չկան տարածաշրջաններ, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները հանգեցնում են ավելի լավ բանի։
«Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Նա հավելել է, որ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին։
Հունիսի 18-ին, ինչպես հայտնել ենք, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարեց, որ Փարիզը Հայաստանին կվաճառի 155 մմ տրամաչափի CAESAR կայանքների խմբաքանակ։ Նա ընդգծել է, որ Փարիզը «շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները» Երևանի հետ։