«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մերձակայքից: ՀՅԴ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանըհայտնեց, որ իրենք պատրաստվում են նոր էջ բացել Երևանի պատմության մեջ:
«Մինչև սեպտեմբերի 22-ը մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մեր մոտեցումները, որոնք կիրականացնենք, երբ հաղթենք այս ընտրություններում: Իսկ մենք չենք կասկածում, որ կհաղթենք: 2800-ամյա Երևանի պատմության մեջ եղել են տարբեր էջեր: Այս էջը բեկումնային է լինելու մեր մայրաքաղաքի համար»,- ասաց նա:
Խաչատրյանի խոսքով` Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ իրենք ունեն դրանց լուծման տարբերակները:
«Որևէ մեկիս չի բավարարում հանրային տրանսպորտիվիճակը, կանաչ տարածությունների սակավությունը, կեղտը, որը տեսնում ենք Երևանի փողոցներում:Բողոքելու համար շատ բանպետք չէ: Լուծումների համար պետք է միտք, կամք և ուժ, որը մենք ունենք, ու պատրաստ ենք դրանք օգտագործել ի շահ Երևանի»,- նշեց նախարարը:
ՀՅԴ քարոզարշավը մեկնարկեց քայլարշավով: Ավագանու թեկնածուները 10 օր կշրջեն Երևանի բոլոր համայնքներով:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: