ՀՀ-ում վերջին տարիների արդիական խնդիրներից մեկը թափառող շների խնդիրն է։ Խնդրի կարգավորմամբ, մասնավորապես, գլխաքանակի վերահսկման աշխատանքներով զբաղվում է «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն, որի գործառույթների մեջ մտնում է թափառող կենդանիների վնասազրծումը և ստերիլիզացման ծառայությունը։ Նկատենք, որ նշված ընկերությունում ՀՀ ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում հայտնաբերել է շուրջ 185 մլն դրամի յուրացում, որի համար ընկերության տնօրեն Գագիկ Նորայրի Գևորգյանին սպասվում է 5-10 տարվա ազատազրկում։ Կան նաև կենդանապշտպան հասարակական կազմակերպություններ, որոնցից առավել հայտնին «Դինգո թիմ»-ն է, որը շատ հաճախ ահազանգում է ՀՀ-ում կենդանիների նկատմամբ մարդկանց դաժան վերաբերմունքի և գլխաքանակի վերացման ամենահեշտ միևնույն ժամանակ ամենասոսկալի արարքների մասին։ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության կամավոր, կոորդինատոր Գոհար Մանուշակյանի հետ՝ հասկանալու՝ Հայաստանում վերջին շրջանի կտրուկ փոփոխություններից հետո անդրադարձ եղե՞լ է թափառող կենդանիների խնդրին։
Գոհար Մանուշակյանը նշեց, որ ինչպես նախկինում, այժմ ևս ոչ մի փոփոխություն չկա։ Սպասում են քաղաքապետի ընտրություններին, որ կենդանիների գլխաքանակի վերահսկման և թափառող շների խնդրի կարգավորման նոր կազմակերպություն նշանակվի։
«Քանի դեռ քաղաքապետ չկա, հետևաբար՝ դեռ ոչ մի կենդանիների նոր կազմակերպություն չի նշանակվել։ Բացի այդ, ոչ մի հայաստանյան կազմակերպություն, անասնաբուժական կլինիկա չեն կարող մասնակցել տենդերի մրցույթին, քանի որ գումարայինը շատ բարձր է՝ տարեկան կամ երկու տարվա մեջ 50 մլն դրամի ստերջացում։ Ոչ մի հայաստանյան կազմակերպություն, այդ թվում՝ նաև «Յունիքգրաֆ իքս»-ը, նման մասշտաբի գործունեություն չի ծավալել։ Պարզապես «Յունիգրաֆ իքսի» տերերն ունցել են մեծ գումարներ և կեղծիքի միջոցով պայմաններին համապատասխանել են։ Առայժմ մեր կազմակերպության գործունեությամբ փոքր քանակի նվիրատվությունների հաշվին բակի կենդանիներին փորձում ենք ստերջացնել, սակայն դա ոչ մի բան է, քանի որ հիմա շատ լուրջ ոհմակներ են ձևավորվել»,-նշեց «Դինգո թիմ»-ի կամավորը։
Նա նկատեց, որ տարիներ շարունակ «Յունիգրաֆ իքս»-ը ստերջացնելու փոխարեն ուղղակի սպանել է շներին, իսկ նմանատիպ սպանդը բնության մեջ հակառակ էֆեկտ է ունենում։
«Եթե շունը մինչ այդ ունենում էր 6 ձագ՝ 3 աղջիկ, 3 տղա, հիմա շներն ունենում են 12 ձագ՝ որոնցից 10-ը աղջիկ են, որոնք, հետևաբար, 6 ամսականը լրանալուց հետո, ևս զույգվում են՝ նույն քանակի, նույն սխեմայով ունենում են ձագեր։ Արտասահմանյան կազմակերպություններին ենք նամակներ գրել, որպեսզի հասկանանք՝ ինչ-որ մեկը կգա՞ մասնակցի, թե՝ ոչ, և եթե ոչ՝ պետք է կառավարությանը նամակ գրենք, որպեսզի բյուջեից նույն գումարները, որ «Յունիգրաֆ իքս»-ին են հատկացրել, յուրաքանչյուր համայնքի կլինիկայի տրամադրվի, որ ոհմակներով ստերջացնենք, որովհետև մի ամսից խայտառակ վիճակ կլինի։ Աղբահանություն չի կատարվում արդեն 2 ամիս է, որը նշանակում է՝ իրենք մեծ քանակի սնունդ ունեն, և, հետևաբար, իրենց ծնելությունը ավելի բարձրացել է դրա հաշվին»,-ասաց Մանուշակյանը և հավելեց, որ այս պահի դրությամ փորձում են իրենց ուժերով ինչ-որ բաներ անել, բայց կամավորական կազմակերպությունը մեծամասշտաբ գործունեություն չի կարող ծավալել ռեսուրսների բացակայության պատճառով։
« Օրենքի ընդունումը կարևոր է, որ ամեն մարդ իրավունք չունենա բուծի իր կենդանուն, և այդ ձագերը ուշ թե շուտ հայտնվեն փողոցում՝ առաջացնելով գլխացավանք։ Եթե լինի այդ օրենքը, արդեն շատ ավելի կհեշտանա։ «Յունիգրաֆ իքսի» նման կազմակերպությունն այլևս չի կարողանա գործունեությոն ծավալել, որովհետև ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ հատուկ կետեր կան, որ սպանդով չի կարելի աշխատել, ոչ ոք չի որոշում՝ որ առողջ կենդանուն պետք քնեցնել, որին՝ ոչ։ Նախ և առաջ օրենք պետք է ընդունվի, և, միանշանակ, փրկությունը գլխաքանակի քչեցման դա մասսայական ստերջացումն է, որն արվել է և ԱՄՆ-ում և Եվրոպայում»,-նկատեց նա։Գ․ Մանուշակյանը խնդրի կարգավորման տարբերակ առաջին հերթին տեսնում է կենդանիների պաշտպանության օրենքի ընդունումը, որն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանու պաշտպանություն, այլ նաև բուծողների գրանցում, հատուկ լիցենզավորում։
Վիճակագրությանն անդրադառնալով Մանուշակյանը նշեց, որ ըստ մեկ տարի առաջ ունեցած տվյալները որը կատարվել է Համաշխարհային անասնաբուժական կազմակերպության աշխատակցի հետ՝ մեկ ամբողջ օր շրջելով քաղաքում և հատուկ ծրագրով հաշվելով թափառող շների քանակը կազմում է մոտավորպես 3000 գլուխ։
Հարցին՝ «Դինգո թիմի» ահազանգած խնդիրներին երբևէ պատկան մարմիններն արձագանքել են, կամավորը պատասխանեց․
«Կա 92 վարչական հոդվածը, որը մինչև վերջերս առհասարկ չի աշխատել, այսինքն մենք անընդհատ դիմել ենք՝ ապացույցներով և ոչ մի ընթացք չի ստացել։ Միայն վերջերս՝ Ճամբարակի դեպքերից հետո, երբ մի երիտասարդ իր շներին մեքենայից կապած ճանապարհով քարշ էր տվել և անցորդները նկարել էին, մենք գնացինք շներին վերցրինք ոստիկանություն դիմեցինք և 30 000 դրամ տուգանվեց երիտասրադը, որպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք։ Դա առաջին դեպքն էր մեր պատոմության մեջ, որ վերջապես կենդանիներին ի օգտու մի բան արվեց օրենքի տեսակետից, բայց մենք հիմա փորձում ենք այնպես անել, որ 92 հոդվածը վարչականից դառնա քրեական։ Նախկինում կրակոցները, և ամեն ինչը կոծկվել է, և կոծկվել է ոստիականության կողմից, որովհետև հիմնականում դա եղել են քաղաքապետարանի կողմից վարձած որսորդներ, կամ անհատներ, որոնց հետ ոստիկանությունը չի ցանկացել գլուխ դնել։ Հիմա կարծում եմ՝ ինչ- որ բաներ կփոխվի․ ժամանակի հարց է»։