Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը կարևորում է Երևանի կանաչ մակերեսի ավելացումը:
Սեպտեմբերի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Ավետյանը նշեց, որ վերջին շրջանում մայրաքաղաք ներմուծվող ծառերի տեսակները չեն համապատասխանում Երևանի բնակլիմայական պայմաններին:
Ավետյանը խոստանում է նաև աշխատանքային օրվա միայն 20 տոկոսն անցկացնել աշխատասենյակում, մնացած 80-ը տոկոսը դրսում' երևանցիներին խնդիրներին ծանոթանալով:
Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում Արտակ Ավետյանի առաջին գործը լինելու է ձմռանը նախապատրաստվելը։
«Ըստ կանխատեսումների' այս տարի ձնառատ ձմեռ է սպասվում, դրա համար ձմռանը պետք է նախապես պատրաստ լինենք, որպեսզի ձնամաքրման աշխատանքները ժամանակին իրականացնենք»,- ասաց նա։
Ռեֆորմիստների կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է նաև քաղաքը խցանումներից ազատելու համար վերգետնյա նոր կայանատեղիներ կառուցել, խելացի լուսացույցներ տեղադրել, խթանել հեծանիվներով երթևեկելը։