Ազգային ժողովում 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները պատգամավորները սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:
«Հարգելի գործընկերներ, երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե, մեծ արտիստ, մեր ազգի մեծ բարեկամ և զավակ Շառլ Ազնավուրը: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բարեկամի հիշատակը»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Արա Բաբլոյանը նշեց, որ երկար կարելի է խոսել Շառլ Ազնավուրի մասին, շատերն են հնարավորություն ունեցել նրան ճանաչելու, համագործակցելու:
«Ես ոչ միայն կորցրեցի հռչակավոր մի անձնավորության, մեր ազգի զավակի, այլև կորցրեցի իմ լավ բարեկամի, իմ գործընկերոջն, ում հետ երկրաշարժից ի վեր համագործակցել ենք հանուն երեխաների առողջության, նրանց ապագայի: Միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել»,-ասաց Արա Բաբլոյանը: