ՀՀԿ մամուլի ծառայությունից հաղորդագրություն են տարածել, որով հերքում են այն տեղեկությունը, թե իրենք նամակով դիմել են Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ՝ գալիք գագաթնաժողովը չեղարկելու համար.

Հայտարարությունում ասվում է.

«Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։

Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց»։