«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ պատմաբան, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գրքի առաջին պատվավոր շնորհանդեսը Հայաստանում:
Գիրքը նվիրված է առաջին հայի Ամերիկա ժամանելու 400-ամյա պատմությանը:
400 տարի առաջ` 1618թ., Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայը ժամանում է Վիրջինիա նահանգ՝ ազդարարելով հայ գաղթականների հոսքը դեպի Ամերիկա:
- Այս գրքի տպագրությունից հետո հայտնաբերվել են շատ նոր նյութեր, և այդ իսկ պատճառով պատրաստվում եմ նոր տպագրության:
Այսօր ձեզ կներկայացնեմ բացառիկ ցուցանմուշ, որը հայտնաբերվել է Վաշինգտոնում՝ հողերի մեջ, երբ տրակտորը բախվել է այս մետաղյա վահանակին. այն անմիջապես կապ ունի Նյու Յորքի հռչակավոր Հինգերորդ պողոտայի հետ, որտեղ բացվել էր Կարագյոզյան եղբայրների գորգագործության գործարան -խանութը: Աշխատողը վերցրել է այն և հանձնել հնությունների աճուրդով զբաղվող իր բարեկամին, որը դուրս չի մնացել իմ ուշադրությունից: Այն կներառվի երկրորդ հրատարակության մեջ, - ներկաներին ցուցադրելով մետաղյա վահանակը՝ պատմաբանը շարունակեց,- խոսելով այս հատորից՝ նշեմ, որ շատ փաստաթղթեր վկայում են, որ Մարտին հայը եղել է պարսկահայ: Նա, լինելով ծառա, սկսեց զարգացնել ծխախոտագործությունը, այնուհետև մասնակցել առաջին գործադուլին, քանի որ խախտվում էին մարդկանց իրավունքները. սա ԱՄՆ-ի պատմության մեջ մարդու իրավունքների խախտման դեմ առաջին բողոքի դրսևորումն էր: Կարճ ժամանակ անց նա նահանգի անսամբլեայի անդամ էր,- իր խոսքում նշեց պարոն Դեմոյանը:
Գիրքը 620 էջանոց պատկերազարդ աշխատություն է, որն ունի 2200 լուսանկար, այդ թվում՝ արժեքավոր արխիվային փաստաթղթեր և հազվագյուտ պատկերներ, որոնք ներկայացնում են հայ-ամերիկյան համայնքի պատմությունն ու ժառանգությունը, ինչպես նաև հայերի առավել նշանակալից ներդրումներն Ամերիկայում:
Հատորը ներառում է ՀՀ և ԱՄՆ հայկական ինստիտուտների արխիվային նյութեր, որոնցից շատերը ներկայացվում են առաջին անգամ:
Հայկ Դեմոյանը պատմական բացառիկ ցուցանմուշ է ներկայացրել
15:15 - 16.Հոկտեմբեր.2018
Առաջարկում ենք նաև
07/06/24 12:20
Հայկ Դեմոյանը նկատողություն է արել Ժաննա Անդրեասյանին
09/08/21 10:43
Արծրուն Հովհաննիսյանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմից (տեսանյութ)
18/02/21 15:02
Հայկ Խանումյանը պարզաբանումներ է ներկայացրել Արցախում ՏԻՄ ընտրությունների հետաձգման վերաբերյալ
12/02/21 23:16
500 նոր վերելակների տեղադրման աշխատանքը պաշտոնապես կարող ենք ավարտված համարել. Հայկ Մարության
05/02/21 00:14
ՀՀ ՄԻՊ-ը կարևոր պատմական փաստ է ներկայացրել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ
27/08/19 21:33
Իմ դեմ դատական հայցն իրականում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի միջոցով. Սոնա Աղեկյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան