Էջմիածնի քաղաքապետի Իմ Քայլը դաշինքի թեկնածու Դիանա Գասպարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ առավոտից մի շարք ընտրախախտումների մասին ահազանգեր է ստացել։

«Եղել են մարդիկ, որոնք նաև բերման են ենթարկվել, նրանք լուսանկարահանել են իրենց քվեաթերթիկները»,-ասաց Դիանա Գասպարյանը։ 

Գասպարյանը նաև նշեց, որ անընդհատ կապ է հաստատում Վաղարշապատի ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ՝ իրավիճակը վերահսկելու նպատակով։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: