SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը:
Նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից: Կայքի տեղեկություններով՝ գիշերը ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք:
Կայքի տեղեկություններով՝ նրանց վրա հարձակվողներից մեկը հայտնի գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվելն է եղել, իսկ հարձակվողներից Դավիթն ու Գառնիկը նրա տղաներն են: