Ոստիկանները Սարյանի այգու հարակից տարածքից քիչ առաջ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաքի երկու մասնակիցների' Հայկին և Անդրանիկին։
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երիտասարդներին բերման են ենթարկել Ազատության հրապարակից ստացված ահազանգի հիման վրա, որ հրապարակ են բերվել անվադողեր, որոնք պետք է այրվեն հրապարակում։