Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում մասնագետները Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբ են վնասազերծել, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով Bild–ին։
Նշվում է, որ 125 կգ կշռող ռումբը հայտնաբերվել է հոկտեմբերի 29-ին՝ քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ։ Դրա վնասազերծման համար, որն ավարտվել է Մոսկվայի ժամանակով ժամը 3։00–ին, մոտ 16 հազար մարդ է տարհանվել։