«Հրապարակ» թերթը գրում է.
Օրերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է Իսպանիայից Հայաստան թմրանյութ ներկրող հանցավոր խումբ ՝ «23-ամյա Իշխան Դավթյանի եւ 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ»։ Մեր տեղեկություններով, նշված երկու անձինք ՀՀԿ-ական Գազի Հովոյի որդիների ընկերներն են, ՀՀԿ-ի ընտրական տասովշչիկները, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատել են Արայիկ Գրիգորյանի ու ՀՀԿ-ի համար։
Ավելին, Արմեն Աղաջանյանն Արտաշատ քաղաքի մարզադաշտի տնօրենն է, որն այդ պաշտոնին է նշանակվել նոր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի կողմից։ Վերջինս, հիշեցնենք, Հովհաննես Ղազարյանի դրածոն է։ Իսկ Իշխան Դավթյանի մայրն Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրենն է։