Կառավարությունը հավանություն չտվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ  նախագծով առաջարկվում է հիփոթեքային բոլոր վարկերի և 3 միլիոն դրամը չգերազանցող վարկերի դեպքում պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը սահմանափակել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի 50 տոկոսի չափով:

 

«Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված տարբերակով նախագծի ընդունումից, քանի որ առաջարկվող կարգավորումը կարող է խնդրահարույց լինել մի շարք հիմնավորումներով: Մասնավորապես, նախագծով առկա չէ հիմնավորում կամ որևէ հաշվարկ պարտավորությունների՝ 3 միլիոն դրամի շեմի սահմանման կապակցությամբ»,-  ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ նախագծի հեղինակը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: