ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ գերիների փոխանակման՝ Ադրբեջանի առաջարկի վերաբերյալ:
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի կողմերի միջև պայմանավորվածության, ինչն էլ ուղղված կլինի հակամարտության կարգավորմանը»,- նշել է Զախարովան:
Նա նաև ընդգծել է, որ ՌԴ-ն կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, եթե այն կայանա: Հիշեցնենք, որ նման հանդիպում նախատեսված է դեկտեմբերին՝ Միլանում:
Գերիներին՝ «բոլորին բոլորի դիմաց» փոխանակելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ադրբեջանական կողմը: Նրանք առաջարկել են ՀՀ քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին փոխանակել Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, որոնք դատապարտվել են Արցախում մի շարք հանցագործությունների համար: Հայաստանը մերժել է այս առաջարկը՝ նշելով, որ հայկական կողմում ադրբեջանցի գերիներ չկան: