ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Սպիտակում մեկնարկած «Իմ Քայլի» քարոզարշավի ժամանակ հայտարարեց իր ստացած տեղեկությունների մասին.

«Ինձ լուրեր են հասնում, որ ինչ-որ մարդիկ՝ էն մտահոգներից՝ փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ. սա պետք է մերժել, արմատախիլ անել ու այդ անձանց ասել՝ ձեր տեղը խելոք նստեք ու մի խառնվեք քաղաքական պրոցեսներին: Ես ուզում եմ, որպեսզի ուսուցիչը մեջքը պարզած քայլի»,-հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: