Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 185 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ ընտրատեղամասերից ստացել է 4,08 % կամ 1486 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,51 % կամ 185 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 6,31 % կամ 2295 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 67,24 % կամ 24466 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,35 % կամ 2311 ձայն, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,43 % կամ 156 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,35 % կամ 128 ձայն, «Մենք» դաշինքը` 1,85 % կամ 672 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,90 % կամ 329 ձայն, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,41 % կամ 512 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 10,57 % կամ 3848 ձայն: