Հնգօրյա այցի ընթացքում տասնյակից ավելի հանդիպումների, ճանաչողական շրջագայությունների, քննարկումների ընթացքում Ֆրանսիայի Լիոն քաղաքից ժամանած պատվիրակության անդամ ճարտարապետ-քաղաքաշինարարները, կանաչապատման, տրանսպորտային ընկերությունների մասնագետները ներկայացրել են համապատասխան եզրակացությունները և համագործակցության հնարավոր եզրերն ու եղանակները։

 

Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ իրենց եզրակացություններին համադրել են քաղաքաշինական, բնակլիմայական և Երևանին առանձնահատուկ այլ հանգամանքներ, որպեսզի հնարավորինս արդյունավետ լինի համագործակցության յուրաքանչյուր առաջարկը և ընդգծել են, որ դրանք պետք է համահունչ լինեն նաև Երևանի քաղաքապետի՝ Երևանը համաչափ զարգացնելու ռազմավարությանը։