Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքվում կայանալիք այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարին ընդունելու է Ադրբեջանի նախագահը, հանդիպումը կկայանա այսօր: Բացի այդ, հանդիպում կկայանա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր», - ասել է Զախարովան։