Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Այցի ժամանակ Լավրովը հանդիպումներ կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցային հարցերի թվում են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, որի ժամանակ կոչ է արվելու դիմել գործողությունների հստակ համաձայնության հասնելու նպատակով:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան հունիսի 22-23-ը: Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Երևանում Սերգեյ Լավրովին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները: