Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 14-15-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է ria.ru-ն:
Այս կապակցությամբ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ այցի շրջանակում պաշտոնյան իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տիրող իրավիճակը: