Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Ինչպես կարելի է այսքան կեղծավոր լինել․․․․քայլերթի օրերին Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ զարմանում էր, որ ապրիլյան պատերազմի օրերին հետախուզության պետ աշխատող անձը դատվելու փոխարեն այլ պաշտոնի է նշանակվել․․․

իսկ ահա, երբ իշխանության են՝ իրենք են նույն մարդուն պաշտոնի նշանակում։ Հիմա ես հասկանում, որ էս մարդիկ ամեն առիթ, անգամ մեր զինվորների նահատակվելը օգտագործել են իրենց գովազդի համար»:

Կարդացեք նաև՝ Փաշինյանը փորձում է լծակներ ձեռք բերել զինվորականության վրա ինչ-որ ճնշումներ գործադրելու համար. ռազմական փորձագետ