«Փաստ» թերթը գրում է.
«Թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով: Մեր հասարակության համար գուցե դեռեւս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիպոթեքով:
Քանի որ ԱԺ նախագահը դեռեւս մամուլի քարտուղար չունի, այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա օգնականից՝ Վահան Կոստանյանից: Վերջինս նշեց, որ անձնական թեմաներին վերաբերող հարցերին չի կարող պատասխանել եւ առաջարկեց գրավոր դիմել ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն: Հարցումը երեկ ուղարկել ենք եւ պատասխանն ստանալուն պես անպայման կհրապարակենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում